Կուրսկի մոտ 3 սահմանամերձ գյուղ առանց էլեկտրականության է մնացել ուկրաինական ԱԹՍ-ի պատճառով

Ուկրաինայի զինված ուժերը մարտի 1-ի առավոտյան անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել ՌԴ Կուրսկի մարզի սահմանամերձ գյուղերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՌԴ Կուրսկի մարզի Սուջանսկի շրջանի երեք սահմանամերձ գյուղեր առանց էլեկտրականության են մնացել ուկրաինական անօդաչու թռչող սարքի ժամանման պատճառով, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը:
Ուկրաինայի ԶՈւ–ի 5 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի և Կուրսկի շրջաններում. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուի օգնությամբ հարված են հասցրել Կուրսկի մարզի սահմանամերձ գյուղերին այսօր առավոտյան։

«Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում Սուջանսկի շրջանի Սվերդլիկովո, Դարյինո և Նիկոլաևո-Դարյինո բնակավայրերում լույս չկա»,-նշել է Ստարովոյտը Telegram ալիքում:

Մարզպետը վստահեցրել է, որ մասնագետները կսկսեն վերականգնումը հենց որ իրավիճակը թույլ տա:
Սուջանսկի շրջանը Կուրսկի մարզի 6 սահմանամերձ շրջաններից մեկն է, Ուկրաինայի կողմից պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների և ԱԹՍ-ների հարվածների: