ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, տուրիզմի, կրթության և գիտության ու այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր։

Կարևորվել են ներդրումների համար նպաստավոր միջավայրի ձևավորման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 26-ից պաշտոնական այցով Իրաքում է։