Հայաստանը Վատիկանում նոր դեսպան ունի

Բորիս Սահակյանը մինչև նշանակումը ՀՀ ԱԳՆ–ի գլխավոր քարտուղարն էր
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի -Sputnik. ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեսպանի նստավայրը կլինի Վատիկանը։
Հիշեցնենք, որ Բորիս Սահակյանը փետրվարի 26-ին ազատվել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նա այս պաշտոնին էր 2021թ–ի հուլիսի 30–ից։
Իսկ Սուրբ Աթոռում 2018-2023թթ.–ը արտակարգ և լիազոր դեսպան է եղել Կարեն Նազարյանը։