Հայաստան կայցելի Հունաստանի պաշտպանության նախարարը

Նիկոս Դենդիաս
Նախարարը հայաստանյան այցից առաջ հանդիպել է Հունաստանում ՀՀ դեսպանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Նա այդ մասին գրել է X-ի միկրոբլոգում։
Նախարարը նաև հայտնել է, որ այսօր հանդիպել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ:
Հունաստանում Հայաստանի դեսպանությունն էլ տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։
Այս համատեքստում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարար Արարատ Միրզոյանի` 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։
Հիշեցնենք` Պապիկյանը Հունաստանում հանդիպել էր իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ ու ստորագրել ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։