Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Էմիլ Բաղդասարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տերյան փողոց):
Պարզվել է, որ ռեստորանը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝
կառույցի պատերի անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից պատրաստված արտաքին շերտը եղել է ոչ բարվոք վիճակում,
արհեստական օդափոխության համակարգը չունի պաշտպանիչ ցանց, ուստի, չի կանխում աղտոտոված օդի ներթափանցումը տարածք,
սառնարանի՝ սննդամթերքի հետ ամնիջական շփման մեջ գտնվող դարակաշարերը ենթարկված են կոռոզիայի:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը