ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի վերջին զարգացումները քննարկել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։
«Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել հանրահայտ համաձայնեցված սկզբունքներին հստակ հանձնառության պարագայում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Միրզոյանն Անթալիա է մեկնել այսօր` մարտի 1-ին։ Նա մասնակցել է դիվանագիտական ֆորումին, հանդիպել Քուվեյթի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: