Անկարան շարունակելու է Երևանի հետ կարգավորման գործընթացը Բաքվի հետ համակարգմամբ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել Անթալիայում դիվանագիտական Ֆորումի պաշտոնական բացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի -Sputnik. Թուրքիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անթալիայում դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ։
«Ղարաբաղի հողերը երեսնամյա օկուպացիայից ազատագրելուց հետո մենք կշարունակենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի համակարգմամբ», - ասել Է Էրդողանը:
Պաշտոնական Անկարան նախկինում ևս բազմիցս Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ: Թուրքական իշխանությունները նշել են, որ այս հարցում իրենք գործողություններ չեն ձեռնարկում ՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի դիրքորոշումը։