ՌԴ սահմանապահները շատ կարևոր գործառույթ են իրականացնում Թուրքիայի և Իրանի սահմանին. Սեյրան Օհանյան

Sputnik
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանական ուժերի ճեպազրույցների ժամանակ պատասխանել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության ու Հայաստանում ռուսական զինուժի ներկայությանը վերաբերող հարցերին։
«ՌԴ սահմանապահները շատ կարևոր գործառույթ են իրականացնում Թուրքիայի և Իրանի սահմանին»,- ասել է Օհանյանը՝ զգուշացնելով, որ նրանց հեռանալուց հետո Հայաստանը լուրջ խնդիրների կարող է բախվել նաև սահմանի այդ հատվածում։
Պաշտպանության նախկին նախարարը հիշեցրել է, որ թեման հրապարակ նետվեց Ներքին Հանդում ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո, երբ հայտարարվեց, որ ռուսաստանցի սահմանապահները Եվրամիության դիտորդներին թույլ չեն տվել մոտենալ սահմանին։