Ինձ ավելի շատ անհանգստացնում են ոչ թե «Զվարթնոցում» ռուս սահմանապահները, այլ Ջերմուկում ադրբեջանցիները․ Հայկ Մամիջանյան

Sputnik
Հայաստանում ու մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանում ռուսաստանցի սահմանապահների ներկայության մասին հարցին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պատասխանել է․ «Ինձ ավելի շատ անհանգստացնում են ոչ թե «Զվարթնոցում» ռուս սահմանապահները, այլ Ջերմուկում ադրբեջանցիները»։
Մամիջանյանը նաև հավելել է, որ, ի տարբերություն ՔՊ-ի, ինքը հասկանում է, որ ՌԴ սահմանապահների ներկայությունը ՀՀ սահմաններին պայմանավորված է նրանով, որ դա նաև ՀԱՊԿ արտաքին սահմանն է։