«Զվարթնոցում» ռուս սահմանապահների ներկայությունն անհանգստացնում է ՔՊ-ին

Sputnik
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս հայտարարել էր, որ ռուսաստանցի սահմանապահները պետք է դուրս բերվեն «Զվարթնոց» օդանավակայանից։
Խորհրդարանական ուժերի այսօրվա ճեպազրույցներում այս հարցը առանցքայիններից է եղել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հաստատել է, որ «Զվարթնոցում» ռուս սահմանապահների ներկայությունն անհանգստացնում է Հայաստանի իշխանություններին։
Իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հայարարել է, որ Ռուսաստանի հետ միջպետական պայմանագրերում անճշտություններ կան, որոնք ճշգրտման կարիք ունեն։