Արևմուտքից ինչ–որ բան ստանալու համար պետք է անել հակառուսական քայլեր. Սերգեյ Մելքոնյան

Sputnik
Արևմուտքից ինչ–որ բան ստանալու համար պետք է անել հակառուսական քայլեր։ Sputnik Արմենիայի եթերում ասել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը` մեկնաբանելով ԱԺ նախագահի վերջին հայտարարությունները։«Եթե հակառուսական քայլեր չէս անում, դու Արևմուտքի համար հետաքրքիր չես։ Որպես օրինակ` Ուկրաինան, Մերձբալթիկան, Լեհաստանը։ Հենց նրանք դադարեն հակառուսական քաղաքականություն իրականացնել, արդեն Արևմուտքին հետաքրքիր չեն լինի»,– ասաց Մելքոնյանը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 29-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում այդ հնարավորությունը։Սիմոնյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի օգնում Հայաստանին։ Եվ Հայաստանի ղեկավարությունը փորձում է բոլոր հնարավոր տեղերից զենք գնել՝ պետությունը պաշտպանելու համար։
Մեկ օր առաջ էլ Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դուրս բերվեն «Զվարթնոց» օդանավակայանից։