«00 օօ 000» պետհամարանիշը վաճառվել է 30 միլիոն դրամով. «Հրապարակ»

Փետրվարի 28–ին ավարտված աճուրդում 48 համարանիշներից վաճառվել է 7-ը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. «00 օօ 000» պետհամարանիշը վաճառվել է 30 միլիոն դրամով։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Ավելի վաղ աղմուկ էր բարձրացել, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով։ ՆԳՆ խոսնակը հերքեց այդ լուրը` շեշտելով, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
Իսկ ավելի ուշ ՆԳՆ–ից հայտնեցին, որ փետրվարի 28–ին ավարտված աճուրդում 48 համարանիշներից վաճառվել է 7-ը, ընդհանուր գումարը կազմել է 156 միլիոն 200 հազար դրամ։