ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը՝ թարմացված բաղադրությամբ, համապատասխան փոփոխություններ են կատարվել դեղամիջոցի կիրառման ուղեցույցում: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Նորացված «Սպուտնիկ V»–ն գրանցում է ստացել, ուղեցույցում համապատասխան փոփոխություններ են կատարվել», - ասել է Գինցբուրգը:
Նրա խոսքով՝ «Սպուտնիկ V»-ի գրանցումը հնարավորություն է տվել անցնել դեռահասների շրջանում նորացված պատվաստանյութի փորձարկումներին, քանի որ նրանց համար գրանցված չէ «Սպուտնիկ Լայթ»-ը, որի բաղադրությունը թարմացվել էր ավելի վաղ:
Ինչպես նշել է Գինցբուրգը, դեռահասների մասնակցությամբ «Սպուտնիկ V»-ի հետազոտությունները նախատեսում են ավարտել մարտի վերջին և դրանից հետո փաստաթղթեր ներկայացնել տվյալ դեղամիջոցի գրանցման համար:
Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել էր «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը՝ թարմացված հակագենային բաղադրությամբ։