Երևանը պաշտոնապես միացել է ԵԱՏՄ-ում Բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչմանը

Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ Բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի օգոստոսի 29-ին՝ Մոսկվայում ԵՏՀ Խորհրդի նիստի արդյունքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ Բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին:
Համաձայնագրի վավերացումը հայկական ընկերություններին թույլ կտա մասնակցել այլ երկրներում հայտարարված գնումներին։
Երևանն ավելի վաղ միակողմանի կարգով ճանաչել էր ԵԱՏՄ այլ երկրների կողմից տրամադրվող բանկային երաշխիքները այն ընկերությունների համար, որոնք Հայաստանում ցանկանում են մասնակցել գնումներին:
Երաշխիքները ճանաչելու համար պետք է որոշակի պայմաններ պահպանվեն: Այսպես, վերջին 6 ամիսների ընթացքում բանկը չպետք է մասնակցած լինի ֆինանսական առողջացման ծրագրերի։ Բանկի ընդհանուր կապիտալը պետք է կազմի նվազագույնը 60 մլն դոլար, իսկ կապիտալի բավարարության նորմատիվը՝ 12,5%: Բացի այդ, եթե առկա է բանկի կողմից իր երաշխիքները չկատարելու վերաբերյալ դատաքննություն, ապա երկրները պարտավոր կլինեն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 12 ամսվա ընթացքում չճանաչել տվյալ բանկի երաշխիքները: