ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ ձայներով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ վերընտրեց Գեղամ Գևորգյանին։
Գևորգյանն այս պաշտոնում նշանակվել էր 2019թ․ ապրիլի 12-ին 5 տարի ժամկետով։
Փակ քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցեցին 67–ը, անվավեր քվեաթերթիկներ չկային։
67 կողմ, 0 դեմ ձայներով էլ Գարեգին Բաղրամյանը վերընտրվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։ Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի ապրիլի 19-ից: Պաշտոնավարման ժամկետը լրանում էր ապրիլի 18-ին:
Երկուսի թեկնածությունն էլ առաջադրել էր ՀՀ կառավարությունը։