Արարատ Միրզոյանը Անթալիայում երկկողմ հանդիպումներ կունենա

ՀՀ ԱԳ նախարարը Թուրքիա է մեկնելու մարտի 1-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում երկկողմ հանդիպումներ է ունենալու։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը Թուրքիա մեկնելու է մարտի 1-ին։
«Մարտի 1-3-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Թուրքիա` մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Նախատեսվում է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին»,– գրել է Բադալյանը։
Հիշեցնենք` Միրզոյանը Թուրքիա էր մեկնել նաև 2023 թվականի փետրվարին։