Քաղաքապետարանում կոռուպցիան պատմական առավելագույն մակարդակի վրա է. Րաֆֆի Ասլանյան

Sputnik
Քաղաքապետարանում կոռուպցիան պատմական առավելագույն մակարդակի վրա է։ Sputnik Արմենիայի եթերում ասել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` անդրադառնալով Երևանի որ Նորք վարչական շրջանում քանդված ինքնակամ բնակելի տների խնդրին։
Իրավաբանը մատնացույց է անում Երևանի բազմաթիվ շինհրապարակներում ապօրինի, ինքնակամ կառուցված տասնյակ բետոնհանգույցները, որոնց վեաբերյալ քաղաքապետարանը բազմաթիվ դիմումներ է ստացել, բայց ոչինչի չի ձեռնարկել։
«Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան, և հատկապես տնտեսվարողներից այդպիսի կախվածությունը, գտնվում է պատմական առավելագույն մակարդակի վրա, իսկ քաղաքացիներից այնտեղոչ մի շահ չունեն։ Դրա համար էլ շատ արագ քանդում են»,– ասաց փաստաբանը։
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ` փետրվարի 29-ին Նոր Նորքում քանդել էին Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» ռեստորանային համալիրի միջև ընկած հատվածում ինքնակամ կառուցված բնակելի տները։
Բնակիչների ահազանգով տարածք եկած լրագրողներին ինքնակամների տերերը պատմել էին, որ պարբերաբար դիմել են քաղաքապեարան` իրենց տներն օրինականացնելու համար, բայց արձագանք չեն ստացել։ Իսկ քանդման որոմա մասին էլ իմացել են, երբ համապատասխան տեխնիկան հասել է իրենց բակ։