Մենք հիմա փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ պաշտպանելու մեր պետությունը․Սիմոնյան

Sputnik
«ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, մեր հանրությունն էլ է դրա մասին խոսում»,- խոհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա պնդել է, որ Ռուսաստանը չի օգնում Հայաստանին։
«Մենք հիմա փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ պաշտպանելու մեր պետությունը։ Հիմա, եթե դա ինչ-որ մի անվտանգության համակարգի խանգարում է՝ իրենց խնդիրն է»,-նշել է Ալեն Սիմոնյանը։
Օրենսդիր մարմնի ղեկավարը նաև վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ի մասով որևէ քննարկում չի եղել, իսկ ԵՄ-ի հետ, միանշանակ, ավելի են սերտացնելու հարաբերությունները։