«Շանտղություն է բոլոր այն մարդկանց արածը, որոնք փորձում են այս բոլոր սրբություններին, մոտենալ իրենց կեղտոտ թաթիկներով․Մանուկյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։
Փաշինյանի խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Վերջին շրջանում ակտիցավել են խոսակցությունները, որ իշխանությունը պատրաստվում է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի մասին դրույթը։
Այսօր մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչներ անցկացրել են համաժողով՝ «Ինչպե՞ս պահպանել Անկախության հռչակագիրը» թեմայով։
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի խոսքով՝ եթե լինի հանրային համախմբում ընդդեմ Սահմանադրության փոփոխության, ապա մարդիկ չեն գնա հանրաքվեի։
«Շանտղություն է բոլոր այն մարդկանց արածը, որոնք փորձում են այս բոլոր սրբություններին, սիմվոլներին, պետական հիմքերին, անկյունաքարերին մոտենալ իրենց կեղտոտ թաթիկներով»,-հայտարարել է Արամ Մանուկյանը։