Առաքումների հետ կապված իրավական ընթացակարգ գոյություն չունի.Հարությունյան

Sputnik
Առաքումների ոլորտը վերջին տարինեին մեծ թափով է զարգացել։ Բիզնեսը թելադրում է իր պահանջները։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստել է, որ առաքումները վերահսկելու իրավական ընթացակարգ, որով ՍԱՏՄ-ն կարող է առաջնորդվել, Հայաստանում այսօր չկա։
Հարությունյանի խոսքով` խնդիրը բարձրաձայնվել է և առաջարկները ներկայացվել են ոլորտի քաղաքականությամբ զբաղվող համապատասխան գերատեսչություններին։