Առաքիչների պահատուփերը սպառնում են աղիքային ինֆեկցիոն հիվանդությունների տարածմամբ.Մնացականյան

Sputnik
Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ ուշադրություն է հրավիրել սնունդ առաքողների արկղերին ու պայուսակներին, ավելի ստույգ` դրանց մաքրությանը։ Հարություն Մնացականյանը հրապարակել է նաև լուսանկարներ։
Գործարարը մտավախություն ունի, որ ամռանն այդ պահատուփերով սննդի հետ միասին աղիքային վարակներ էլ առաքեն։
«Աղիքային սուր ինֆեկցիոն բռնկումներից խուսափելու համար պահատուփերն ու պայուսակներն ամեն երեկո ախտահանել է պետք։ Պարզ է, որ առաքիչների ինքնավերահսկողությանն ապավինելը ծիծաղելի է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հարություն Մնացականյանը։