Ցանկացած բարեփոխում ենթադրում է ռիսկեր, բայց պետք է առաջ շարժվել.Մելիք-Նուբարյան

Sputnik
Մարտի 1-ից մի շարք դեղերի վաճառքը կիրականացվի բացառապես էլեկտրոնային դեղատոմսով։ Մոտ ապագայում ամբողջությամբ կբացառվի թղթային տարբերակով դեղատոմսի դուրսգրումը։
Բժիշկը դուրս է գրելու դեղատոմսն էլեկտրոնային եղանակով, որտեղ նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, թե օրական քանի անգամ և ինչպես պետք է ընդունել այն։ Այս գործընթացից հետո պացիենտը կարող է գնալ դեղատուն, որտեղ աշխատակիցը փնտրում է այդ անձի անունը ու դրանից հետո միայն տրամադրում դեղորայքը։
Դեղատոմսը մարվում է միայն այն դեպքում, երբ պացիենտը ստանում է բոլոր դեղերը, այսինքն` անձը պարտավոր չէ միանվագ վերցնել իր դեղերը, դա կարող է անել նաև մաս-մաս։
Բուժառուն պետք է դեղատուն մոտենա անձը հաստատող փաստաթղթով, այլապես դեղատան աշխատակիցը չի կարողանա հասանելիություն ունենալ նրա դեղատոմսին։ Բուժառուի փոխարեն կարող է կոնտակտային անձը մոտենալ, բայց նա նույնպես պետք է անձը հաստատող փաստաթղթով մոտենա։
Էլեկտրոնային դեղատոմսով դեղերի գնման մասին Sputnik Արմենիան հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը կարծիք է հայտնել, որ ցանկացած բարեփոխում ենթադրում է ռիսկեր ու խնդիրներ, բայց պետք է առաջ շարժվել։