«Wizz Air»–ը Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ երթուղով թռիչքներ կիրականացնի

«Wizz Air» ավիաընկերության ինքնաթիռ
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Wizz Air» ավիաընկերությունը հունիսի 17-ից կսկսի Բուդապեշտ - Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթեր իրականացնել: Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ` յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «Wizz Air»-ը ավիացիայի շուկայում գործում է 2004 թվականից, հաշվեկշռում ունի 181 «Airbus» տիպի ինքնաթիռ և ավելի քան 8 հազար աշխատակից: Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 950 ուղղություններով՝ դեպի աշխարհի 50 երկիր։