ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Երբ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն ավարտվեն, ապա տվյալ փաստաթղթի նախագիծը երկու երկիրներն էլ կդնեն ներպետական շրջանառության մեջ։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կախված բովանդակությունից, թե ինչ կնկարագարվի, ինչ կոնսենսուսի կգանք, սակայն,ամենայն հավանականությամբ, որպես օրենքի նախագիծ այն կշրջանառվ երկու երկրում։ Այժմ համատեղ գործունեության կանոնակարգն ենք քննարկում, որն ավելի շատ մեթոդական բնութագրում է պարունակելու»,– նշեց Գրիգորյանը։
Ըստ նրա` եթե սկզբունքային դիրքորոշումների շրջանակում մնան երկու կողմն էլ և նախագծման փաստաթղթի աշխատանքներն ու տրամաբանությունը բխի Ալմա-Աթայի հռչակագրից, ապա հնարավոր է 2–3 ամսվա ընթացքում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանություն։
«Դա հաստատելուց հետո, ինչ խոսք, շատ ժամանակ կպահանջի բուն գործընթացը թե դելիմիտացիայի, թե դեմարկացիայի հարցում, բայց բոլորիս հասականալի կլինի, թե ինչով ենք զբաղված»,– նշեց փոխվարչապետը։