Նավագնացությունը Բոսֆորում դադարեցվել է, հերթում շուրջ 200 նավ կա

Ստամբուլի մի շարք շրջաններում ուժեղ մառախուղ է, օդերևութաբանները հայտնում են օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը երկու ուղղություններով դադարեցվել է Ստամբուլում մառախուղի պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությանը։
Նշվում է, որ նեղուցում նավագնացությունը դադարեցվել է փետրվարի 28-ին, տեղական ժամանակով 09:30-ին:
Ժամը 10:30-ի դրությամբ Բոսֆորով անցնելու հերթում 197 նավ կա, ևս երեքն արդեն Բոսֆորում էին, երբ տարանցումն արգելվել է: Հերթում սպասողների թվում նաև ՌԴ դրոշի ներքո լողացող նավեր կան։
Բոսֆորի նեղուցը փակվել է նավագնացության համար
Ստամբուլի մի շարք շրջաններում ուժեղ մառախուղ է, օդերևութաբանները հայտնում են օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման մասին: