Մայիսի 1–ից ուժի մեջ կմտնի վարորդների տուգանքները «մեղմող» օրենքը. նախագիծն ընդունվեց

Ընդդիմադիր ուժերից «Հայաստան» խմբակցությունը, ինչպես և հայտարարել էր, կողմ քվեարկեց նախագծին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը` ձեռնպահ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Մայիսի 1–ից վարորդների տուգանքները 3 ամսով կզեղչվեն։ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ–ն ընդունեց 86 կողմ, 0 դեմ, 6 ձեռնպահ ձայներով։ Ձեռնպահ քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
Նախագծով եռամսյա զեղչ է նախատեսվում վարորդներին` տուգանքների վճարման համար։
Այսպիսով, բոնուսային համակարգ` 20 տոկոս զեղչ կկիրառվի, եթե տեսալուսանկարահանող սարքերի խախտումների ծանուցումը վարորդը ստանա էլեկտրոնային եղանակով։
Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումների դեպքում, եթե վարորդը մուծում է տուգանքի 50 տոկոսը ու եթե գործը նաև ԴԱՀԿ–ում է գտնվում, այսինքն` կատարողական ծախսը ներառյալ, ապա այս դեպքում վճարման պարտավորությունն ամբողջովին կհամարվի կատարված։
Կողային ապաիկների լուսաթափանցելիության թույլատրելի սահմանաչափը խախտելու դեպքում, եթե արարքը մեկ տարվա ընթացքում կատարվում է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, ապա այս դեպքում նախատեսվում է տուգանք` նվազագուն աշխատավարձի 29–պատկի չափով և տուգանային միավորի դեպքում` 2 միավոր։
Ինչ վերաբերում է 2–րդ գիծ կանգնելու դեպքին, ապա կհանվի 0.25 միավոր 0.5-ի փոխարեն։