Իրանում ահաբեկիչը պատահաբար ինքն իրեն է պայթցրել պարեկային մեքենան ականապատելու ժամանակ

Իշխանություններն ահաբեկիչներից մեկին ձերբակալելու օրդեր են տվել, ոստիկանությունը հետախուզում է սկսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Երկու ահաբեկիչ փորձել են պայթեցնել Իրանի իրավապահ մարմինների աշխատակիցներին: Պարեկային մեքենան ականապատելու ընթացքում գրոհայիններից մեկը պատահաբար պայթեցրել ինքն իրեն։ Այս մասին հայտնում է Tasnim-ը` հղում անելով Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի դատախազությանը։
«Իրանի հարավարևելյան սահմանով սահմանային անցակետում պայթյուն իրականացնելու համար երկիր թափանցած երկու ահաբեկիչ-գրոհայիններ փորձել են ականապատել պարեկային մեքենան: Ականապատման ընթացքում գրոհայիններից մեկը մահացել է պայթուցիկ սարքի դետոնատորի պատահական միացման հետևանքով: Երկրորդ ահաբեկիչը փախել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նահանգի իշխանությունները փախուստի դիմած զինյալին ձերբակալելու օրդեր են տվել, Իրանի ոստիկանությունը հետախուզում է իրականացնում:
Իրանում 11 մարդ է ձերբակալվել Քերմանում իրագործված ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով
Իրանցի ուժայինների շրջանում տուժածների և զոհերի մասին տվյալներ չկան: