ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Դավիթ Բալայանը Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց։
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 32–ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել, բայց ձայները բավարար չէին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։
Նշենք, որ 2024 թ. հունվարի 4–ին դադարեցվել են ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները, ՍԴ նախագահը դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին` դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար։
2024 թ. փետրվարի 2–ին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, որին ՀՀ–ում գործող 314 դատավորներից մասնակցել են 283–ը։ Արդյունքում առաջադրվել է երեք թեկնածու` Դավիթ Խաչատուրյանը, Արմեն Ներսիսյանը և Դավիթ Բալայանը։
Փակ քվեարկության արդյունքում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երևանի 1–ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։ Նա
ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին է։