Ադրբեջանում հայտարարել են երկրի ջրային ռեսուրսների կտրուկ կրճատման մասին

Մինգեչաուրի ՀԷԿ
Պետական գործակալության ղեկավարը դժգոհել է, որ կլիմայական փոփոխությունները բացասական ազդեցություն ունեն երկրի ջրային ռեսուրսների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով դարձել է շատ սահմանափակ ջրային ռեսուրսներով երկիր։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալության նախագահ Զաուր Միքայիլովը:
Պաշտոնյան նշել է, որ 2022 թվականի դրությամբ մակերևութային ջրերը 30 միլիարդից նվազել են մինչև 17 միլիարդ խորանարդ մետր: Դրանցից 4,8 միլիարդը ձևավորվել է երկրում, իսկ մնացածը եկել է հարևան պետությունների տարածքներից։
«Ջրային ռեսուրսների վրա կլիմայի գլոբալ փոփոխությունների բացասական ազդեցությունը մեծանում է։ Ադրբեջանը շատ սահմանափակ ջրային ռեսուրսներով երկիր է... Ուստի անհրաժեշտ է ջրի նոր աղբյուրներ ստեղծել, և կեղտաջրերի մաքրման բարելավումը քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է», - ասել է Միքայիլովը։
Ադրբեջանում մոտ 60 ջրամբար կա, որոնցից ամենամեծը Մինգեչաուրն է։ Ջրի ընդհանուր ծավալը կազմում է 16 մլն խմ։
Ապրիլին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն ՄԱԿ–ի դատարանում. Կիրակոսյան