«Իրական ռուս մարդ, որն ընկերոջ ցավը համարում էր իրենը», - այսպես է Նիկոլայ Ռիժկովին բնութագրել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։
Նա Ռիժկովի հետ աշխատել է որպես պատգամավոր` հայ-ռուսական բարեկամության խմբում, իսկ 88-ի աղետալի երկրաշարժի օրերին` որպես Պրավդա թերթի լրագրող լուսանաբել է նրա այցը։ Արամ Սարգսյանը հիշում է, որ Մինիստրների սովետի նախագահ Ռիժկովն այդ ողբերգական օրերին կարող էր մի քանի օր հետո մեկնել Հայաստանից, բայց մնաց շաբաթներ։ Նրա խոսքով` չլիներ Ռիժկովը չէր լինի այն օգնությունը, որ երկրարաշարժից հետո հասավ Հայաստան։