Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցին, Մարիա Զախարովան ասել է, որ թեման մանրամասն քննարկվել է փոխվարչապետների մակարդակով եռակողմ խմբի շրջանակներում։ Սակայն աշխատանքը կանգ է առալ հայ գործընկերների դիրքորոշման պատճառով։
Մեղրիի երթուղու վրա Ռուսաստանի սահմանապահների վերահսկողության վերաբերյալ Մարիա Զախարովան ասել է, որ նրանք պաշտպանում են Հայաստանի և Իրանի սահմանը, ինչը տրամաբանական է և՛ նյութատեխնիկական, և՛ տնտեսական տեսանկյունից։ «Մենք չենք կարծում, որ «խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղուն, այն ուղղակի տարածաշրջանային հաղորդակցության ապագայի մասին ավելի լայն պատկերացում է», - ասել է Զախարովան։