Ռուսաստաի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Ազգային Ժողովի նախագահի հայտարարությունը` Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելու մասին։
Մարիա Զախարովան ասել է, որ սա դիտարկում են որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական հերթական դրսևորում։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանություններից ոչ մի հարցում այդ կապակցությամբ չեն ստացել։