Ազգային Ժողովում հարց ու պատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, թե երբ շրջանառության մեջ կդրվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման փաստաթուղթը։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ այս փուլում դեռ քննարկում են համատեղ գործունեության մեթոդաբանությունը։ 2-3 ամսում հնարավոր է կազմվի կանոնակարգը, իսկ բուն գործընթացը` շատ ժամանակ է պահանջելու։