Ադրբեջանը նոր գործողություն է նախապատրաստում հայաստան դեմ. Տիգրան Աբրահամյան

Sputnik
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի տեղեկությամբ` Ադրբեջանը կեղծ արտահոսք է կազմակերպել այն մասին, թե Հայաստանը` Ֆրանսիայի ու արտատարածաշրջանային այլ ուժերի հետ, Ադրբեջանի դեմ ագրեսիա է նախապատրաստում։ Վերջին 24 ժամում սա արդեն 2-րդ ապատեղեկատվության ալիքն է։
Տիգրան Աբրահամյանի տպավորությամբ` Ադրբեջանը գործողություններ իրականացնելու որոշակի նախապատրաստություն է տեսնում ու ի սկզբանե փորձում է որպես ագրեսոր ճանաչել Հայաստանին, որպեսզի հետագայում իր գործողությունները որակի կանխարգելիչ կամ զսպիչ։