ՀՀ սկսած միջազգային իրավական բոլոր գործընթացները հիմնավոր են և շարունակվում են. Եղիշե Կիրակոսյան

Sputnik
Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ քննում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հովհաննես Շողիկյանի հետ զրույցում մանրամասնել է այդ հայցերի բովանդակությունը։ Ի պատասխան հարցի` քննարկում եղել է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի հայցերից փոխադարձաբար հրաժարվելու վերաբերյալ, Եղիշե Կիրակոսյանը վստահեցրել է, որ մեր երկրի սկսած բոլոր իրավական գործընթացները հիմնավոր են և շարունակվում են։