Ադրբեջանը ոչինչ չի կորցնի, ՀՀ-ն կփակի Արցախի էջը. իրավապաշտպանը` Ալիևի պահանջի մասին

Sputnik
Հայաստանն ու Ադրբեջանը, հնարավոր է, փոխադարձաբար հրաժարվեն միջազգային իրավական ատյաններին ներկայացված հայցերից և միջպետական գանգատներից։ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ եթե Ադրբեջանը հրաժարվի իր ներկայացրած հայցերից, Հայաստանն էլ նույնն անի։
Ինչ կլինի, եթե երկու երկրները որոշեն հրաժարվել իրենց հայցերից։ Ինչ կշահի այդ դեպքում Հայաստանն ու ինչ կկորցնի։ Համարժեք կլինեն արդյոք այդ գործընթացները Հայաստանի և Ադրբեջանի համար։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։