Հետախուզական տվյալների փոխանցման պայմանավորվածությունը ՀՀ ինքնասպանության դրսևորում է. Ալեն Ղևոնդյան

Sputnik
Փաշինյանի Փարիզ այցելությունից հետո տեղեկություն տարածվեց Ֆրանսիայի հետախուզության և Հայաստանի ԱԱԾ–ի միջև պայմանավորվածության մասին։ Ըստ դրա` երկու երկրները պայմանավորվել են փոխանակել Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն։ Փարիզը Երևանին կտրամադրի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն Հայաստանի սահմանների երկայնքով ռազմաքաղաքական իրավիճակի մասին։
Ժամեր անց, լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե ֆրանսիական Agoravox-ի տարածած այս տեղեկությունը կեղծ է։ Բլոգերային պլատֆորմի միջոցով տարածված լուրը հերքեց նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրենը` նշելով, որ գործ ունենք Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավի հետ։
Հատկանշական է, որ լուրը հայկական լրատվամիջոցներում տարածվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» միջոցով։ Այս հանգամանքը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։