ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Դատարանը մերժեց Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվեց։
Նշենք, որ ընթանում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և նրա ընկերոջը` Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստը։ Նրանց մեղադրում են 2023 p. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու մեջ։ Քոչարյանին մեղադրում են նաև ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։
Քոչարյանը սեպտեմբերի 25-ից կալանավորվել էր, ազատ էր արձակվել նոյեմբերի 6-ին։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ ներկայում կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Ի դեպ, Ասատուրովի նկատմամբ խափանման միջոցը կիրառվել է մի քանի օր առաջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասատուրովի փաստաբան Արայիկ Ներսիսյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև երկրից չբացակայելու մասին արգելքը վերացնելու առնչությամբ։
«Սույն վարույթով քրեական հետապնդումը դադարեցնելու, առավել ևս նախնական դատալսումների ընթացքում վարույթը կարճելու հիմքեր չկան»,– նշեց դատավորը։
Նա ընդգծեց, որ մեղադրյալների պաշտպանների ներկայացրած հարցերը հետագա դատալսումների ընթացքում ենթակա են քննարկման։
Գործով հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը նշեց, որ երկու մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցները փոխելու հիմքեր առկա չեն։