ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը պատգամավորներն ակտիվ են եղել

ՀՀ ՍԴ
Առավել սուր հարցեր է տվել Անդրանիկ Քոչարյանը, որի հարցերին Բալայանը բավականին հանգամանալից պատասխանել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագրի» անդամների և ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հանդիպմանը ՔՊ-ականները բավականին ակտիվ են եղել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Երկար տևած փակ հանդիպմանը կոնկրետ ՍԴ դատավորի թեկնածուին 6-ից ավելի հարց է տվել Անդրանիկ Քոչարյանը, որից հետո հարցեր են տվել Վլադիմիր Վարդանյանը, Տրդատ Սարգսյանը, Լիլի Մինասյանը, Հայկ Կոնջորյանը: Վերջիններիս հարցերը եղել են ինչպես նրա կրթությունից, այնպես էլ գործունեությունից: Ի դեպ, ըստ ՔՊ-ականների, առավել սուր հարցեր է տվել Անդրանիկ Քոչարյանը, որի հարցերին Բալայանը բավականին հանգամանալից պատասխաններ է տվել»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երևան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։ Դատավորները 158 ձայն տվեցին Դավիթ Բալայանին։
Սահմանադրական դատարանի դատավոր Արաիկ Թունյանը հրաժարական տվեց, և ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումն ու առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները: