ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունաստան, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:
Հիշեցնենք, որ 2024–ի հունվարի 10–ին Հայաստան էր ժամանել Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը։ Նրա հետ հանդիպմանը Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը դեռևս չի կարողացել ամբողջությամբ օգտագործել Հունաստանի հարաբերությունները զարգացնելու ներուժը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ առումով։
Իսկ հունվարի 19–ին հայտնի դարձավ, որ Հունաստանի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ է ստեղծվել: