Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. ի՞նչ են քննարկել

Նիկոլ Փաշինյանը ՔՊ–ի հետ հանդիպմանը. Արխիվային լուսանկար
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությամբ` հանդիպմանը Փաշինյանը ներկայացրել է մյունխենյան բանակցությունների արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Խորհրդարանում երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և իշխանական պատգամավորների փակ հանդիպումը 3 ժամից ավել է տևել գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տվյալներով` հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է մյունխենյան բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումը:
«Ըստ էության, Փաշինյանը թիմակիցներին ակնարկել է, որ առանձնապես մեծ առաջընթաց չկա բանակցային գործընթացում, մյունխենյան հանդիպումն էլ հերթական հանդիպումն էր, ու կարևոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,– գրում է օրաթերթը:
Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականները հարցեր են ուղղել նրան։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիա էր մեկնել փետրվարի 16–ին` Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ արտործնախարար Արարատ Միրզոյանը։
Փետրվարի 17–ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: