Փարիզն արբանյակային տվյալներ կփոխանցի Երևանին. ԶԼՄ

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը
Ըստ լրատվամիջոցի` պայմանավորվածությունը ձեռք է բերվել Նիկոլ Փաշինյանի փարիզյան այցի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է armtimes.com–ը` հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին։
«Հայաստանի վարչապետի` Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ Փարիզը Երևան կփոխանցի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն Հայաստանի սահմանների պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա և ներկա գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը։