«Մենք աջակցում ենք պաշտպանական ոլորտում համագործակցությունը». Հունաստանի վարչապետ

Հանդիպման ժամանակ
Հունաստանի վարչապետի խոսքով` իրենք դեմ են տարածաշրջանում ուժի սպառնալիքի կամ բռնի ուժի կիրառմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հունաստանը աջակցում է պաշտպանական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը։ Դա է փաստում 2023թ. դեկտեմբերին կնքված պայմանագիրը։ Այս մասին հայտարարեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
«Վարչապետի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ավելի ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները։ Քննարկեցինք նաև զարգացումները մեր տարածաշրջանում՝ արձանագրելով, որ այդտեղ ընդհանուր են մեր մոտեցումները, և երկու երկրները հստակ դեմ են ուժի սպառնալիքի կամ բռնի ուժի կիրառմանը։ Մենք միշտ միջազգային իրավունքի կողքին ենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2023 թվականի դեկտեմբերի 14–ին Հունաստանում էր։ Այցի շրջանակում Սուրեն Պապիկյանն իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ ստորագրել էր ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։