ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել, տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգ է ստացվել այսօր` ժամը 15:39-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գազալցակայանի ետնամասում գտնվող գազաբալոնների պահասենյակում, 400 կգ–ոց գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքի պատճառով։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։02-ին, մարվել՝ 16։06-ին։ Այրվել են բալոնից արտահոսած գազը և սենյակի տանիքի մեկուսիչ շերտը (մոտ 30 քմ):