ՀՀ ԱԺ պատգամավորներից 2-ը կհետևեն ՌԴ նախագահական ընտրություններին

Ընտրություններ. արխիվային լուսանկար
Ռուսաստանի նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-17-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Ղալումյանը («Քաղաքացիական պայմանագիր») և Արմեն Գևորգյանը («Հայաստան» խմբակցություն) Մոսկվա կգործուղվեն Ռուսաստանի նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Այս մասին համապատասխան կանոնադրությունը ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների հիմնական քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-17-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ կգործուղվեն նաև պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Միքայել Թումասյանը։ Նրանք Մոսկվա կմեկնեն Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար։