Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հեռանում է Հայաստանի շախմատի հավաքականից

Հրանտ Մելքումյանը. Արխիվային լուսանկար
Մելքումյանի խոսքով` Հայաստանի շախմատի հավաքականում այժմ սերնդափոխություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի երկարամյա անդամ Հրանտ Մելքումյանը հեռանում է մեր հավաքականից:
Այս մասին գրոսմայստերն ասել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Հայաստանի շախմատի հավաքականից հեռանալու որոշում եմ կայացրել, բայց հնարավոր է` տարիներ անց հետ վերադառնամ: Որոշմանս հիմնական պատճառը ճանապարհներից հոգնելն է: Ավստրալիայից ճամփորդելը դժվար է»,-ասել է նա:
Մելքումյանի խոսքով` Հայաստանի շախմատի հավաքականում այժմ սերնդափոխություն է, սակայն հավաքականում ընդգրկված երիտասարդները նոր շախմատիստներ չեն, նա մանկուց գիտի թիմի անդամներին` Հայկ Մարտիրոսյանին, Շանթ Սարգսյանին, Մանուէլ Պետրոսյանին: