Եթե լինի, կարծում եմ` կլինի տարածաշրջանային. Սիմոնյանը` Զելենսկու հնարավոր այցի մասին

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Վլադիմիր Զելենսկին մարտի սկզբին կայցելի Երևան և Բաքու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան հնարավոր այցի մասին տեղեկություն չունի, սակայն կարծում է՝ եթե նման այց լինի, ապա այն կլինի տարածաշրջանային: Այս մասին Սիմոնյանը հայտնեց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Վլադիմիր Զելենսկին մարտի սկզբին կայցելի Երևան և Բաքու։

«Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի: Բայց եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե միայն Հայաստան»,– նշեց Սիմոնյանը:

Նկատառմանը, որ ադրբեջանական կողմն արդեն հերքել է իրենց երկիր Զելենսկու հնարավոր այցի մասին լուրը, ՀՀ ԱԺ նախագահը զարմացավ, թե ինչու են նման տեղեկությունները մշտապես բացարձակ ճշմարտություն լինում հայկական ԶԼՄ–ների համար։
«Բա որ պարզվի` գնում է Ադրբեջան, ի՞նչ եք ասելու։ Կվերադառնա այստեղ` կխոսենք»,– նշեց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարություննում էլ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան լուրը ո՛չ հերքել են, ո՛չ էլ հաստատել։ Միայն ընդգծել են` բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում իրազեկվում է։