Երկկողմ առևտուրն այնքան էլ տպավորիչ չէ. Փաշինյանը` Հունաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը Հունաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանն ու Հունաստանը քայլեր կձեռնարկեն երկկողմ առևտուրը զարգացնելու ուղղությամբ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից հետո։
«Ցավոք սրտի, ի հեճուկս ջերմ, բարեկամական, քաղաքական հարաբերությունների, երկկողմ առևտուրն այնքան էլ տպավորիչ չէ, և սա պետք է լինի մեր կառավարությունների առաջնահերթ հարցերից մեկը»,–ասաց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում` նախնական տվյալներով ամռանը, Երևանում միջկառավարական հանձնաժողովի նիստ կհարվիրեն, և առկա խնդիրները քննարկելու , դրանց լուծումներ տալու հնարավորություն կլինի։
Փաշինյանը նաև հավելեց, որ Հունաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը։ Հատուկ անդրադարձ են կատարել էթնիկ զտումների արդյունքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100.000 հայերի հումանիտար կարիքների բավարարմանը։ ՀՀ վարչապետը ներկայացրել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող Հայաստանի ջանքերը։
Հանդիպման ժամանակ