ԱԴԾ-ն Զապորոժիեի շրջանում կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների ահաբեկչությունը

Ռուս ուժայինները ամերիկյան թունավոր նյութի նմանակ են հայտնաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Զապորոժիեի շրջանում ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալել են երեք ուկրաինացու, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում BZ մարտական թունավոր նյութի անալոգի օգտագործմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ Կենտրոնական վարչությանը։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից Զապորոժիեի մարզում ահաբեկչական գործողություն կատարելու փորձը, որն արվում էր ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման մարտական թունավոր նյութի՝ BZ-ի անալոգի կիրառմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ում պարզաբանել են, որ առգրավված նյութերը մշակվել են ԱՄՆ-ում և օգտագործվում են զանգվածային ոչնչացման քիմիական զենք ստեղծելու համար:
Ուկրաինայի երեք քաղաքացիների նկատմամբ գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 355-րդ հոդվածով («Զանգվածային ոչնչացման զենքի մշակում, արտադրություն, կուտակում, ձեռքբերում կամ իրացում») և ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածով («Ահաբեկչական գործողություն»):