Հայաստանի գլխավոր կապիտալը մարդն է։ Այս հաճելի պնդումը երեքուկես տասնամյակ շարունակ շոյել է մեր ականջը։
Իհարկե, վերջերս իշխանությունները անթաքուց ակնարկեցին, որ կապիտալ, այսինքն, փողի աղբյուր է համարում մեզ հիմնականում այն պատճառով, որ հարկեր ենք մուծում եւ նպաստում պետական բյուջեի համալրմանը։
Բայց ի՞նչ արած, մենք հո հասկանում ենք, որ մի երկրում, որտեղ ո′չ նավթ, ո′չ գազ կա, բնակչության մեկ քառորդն էլ ապրում է աղքատութան շեմից անդին, մնում է միայն անընդհատ սիրաշահել շարքային քաղաքացուն, ցույց տալ, թե որքան ես գնահատում նրան։ Մանավանդ, երբ նրա ձայնը առանձնապես կարեւոր է դառնում խորհրդարան ընտրվելու կամ նոր սահմանադրություն ընդունելու համար։